Թրամփի որդին հայտարարել է, որ Չիկագոյի բարերից մեկում մատուցողուհին թքել է իր վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, հայտարարել է, որ Չիկագոյի բարերից մեկում մատուցողուհին թքել է իր վրա:
BBC News-ի փոխանցմամբ՝ աշխատակցին հարցաքննել են Գաղտնի ծառայության գործակալները, որից հետո ազատ են արձակել:
Միջադեպը տեղի է ունեցել Չիկագոյի արևելյան թաղամասում գտնվող «James Beard Award-winning» կոկտեյլ բարում։
Էրիկ Թրամփի խոսքով դա շտատ զզվելի արարք էր մեկի կողմից և որը հաստատ էմոցիոնալ խնդիրներ ունի:
Չիկագոյի ոստիկանության խոսնակը ասել է, որ նախագահի որդին հրաժարվել է մեղադրանք առաջադրել աշխատակցի դեմ, իսկ բարի ղեկավարությունը աշխատանքից ազատել է մատուցողուհուն: