Վրաստանում ցույցերի ժամանակ մեկ մարդ է զոհվել
Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է մեկ մարդ։
REN TV հեռուստատեսության տվյալներով, մարդը մահացել է հիվանդանոցում ստացված վնասվածքներից:
Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների առաջին զոհն է:
Ոստիկանության հետ ցուցարարների բախումների հետևանքով ավելի քան 240 մարդ է վիրավորվել:
Թբիլիսիում արդեն երկրորդ օրն է ինչ շարունակվում են բողոքի ցույցերը խորհրդարանի շենքի մոտ: