Մամուլ

Ցուցարարները պահանջում են ՌԴ-ում ադրբեջանցու սպանած հայ Արման Առաքելյանին արտահանձնել ՀՀ-ին

Այս պահին կառավարության շենքի  մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում։ Ցուցարարները պահանջում են ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանին արտահանձնել Հայաստան, որպեսզի նա այստեղ շարունակի պատիժը կրել:

Արման Առաքելյանը չորս տարի առաջ ՌԴ-ում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի քաղաքացուն սպասնելու համար, հիմա Մուրմանսկի կալանավայրում է։

«Հայ ազգի պատիվն ա բարձր պահել։ Ադրբեջանցին մտնում է ռեստորան  ու  մուղամ պատվիրում, բայց Սուրբ Խաչի օրն էր, հայերը նստած էին:  Արմանը թույլ չի տալիս, գնում է, հետո գալիս է, հետո հարբած 3-րդ անգամ գալիս է ու սպանությունը լինում է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել