Երևանում այրված գազելի ուղևորներին առաջինը օգնության ձեռք են մեկնել երկվորյակ եղբայրները
Երևանում այրված գազելի ուղևորներին առաջինը օգնության ձեռք են մեկնել երկվորյակ եղբայրները՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյանները:
Եղբայրներին օգնել են նաև CPS բենզալցակայանի աշխատակիցները: Մոխրակույտի և մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենայում եղել են 10-ից ավելի ուղևորներ։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 6-ին։ Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 73-ամյա Գառնիկ Գրիգորյանը իր վարած մարդատար ГАЗель մակնիշի 2077 Տ համարանիշի թիվ 66 երթուղին սպասարկող ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում CPS բենզալցակայանի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Բախման հետևանքով ГАЗель-ում հրդեհ է բռնկվել: