Ապրիլի 5-ին երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն կժամանի Հայաստան
Ապրիլի 5-ին երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն կժամանի Հայաստան
Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն Երևանում կլինի իր մենահամերգից 2 օր առաջ՝ ապրիլի 5-ին։
Երգչուհու մենահամերգը տեղի է ունենալու ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ 19։00-ին։
Հիշեցնենք՝ դերասանուհին Հայաստանում մեծ ճանաչում ձեռք բերեց ժամանակին ռեյտինգային «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից, որտեղ նա ընդամենը 22 տարեկան էր։