Մամուլ

Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է «Գոլդս Ջիմ» համալիրի՝ իրեն մատուցվող փաթեթի գինը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ «Հրապարակ» թերթը սուտ լուր է տարածել, որ ես օգտվում եմ Գոլդս Ջիմ մարզահամալիրի VIP փաթեթից, որի արժեքը 1 միլիոն 200 հազար դրամ է:

Իրականում ես օգտվում եմ Գոլդս Ջիմ մարզահամալիրի այն փաթեթից, որի արժեքը 14 ամսվա համար կազմում է 420 000 դրամ: Ավելին, ես այդ մարզասրահ այցելում եմ ոչ թե 4 տարի, այլ` 6»:

Նույն հրապարակման վերաբերյալ գրառում է կատարել նաև Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը. «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը «Գոլդս Ջիմ» համալիրի կողմից ինձ մատուցվող ծառայությունների արժեքի վերաբերյալ՝ այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի առնչությամբ՝ հրապարակում եմ պայմանագրի համապատասխան էջը, որտեղ նշված է տարեկան փաթեթի գինը։

paymanagir

Չգիտեմ, թե ինչ փաթեթից է օգտվում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, սակայն իմ փաթեթի արժեքն է 270.000 հազար դրամ ( գրվել էր այս թիվը շուրջ 5 անգամ գերազանցող գումար)»։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել