«Էդմոնը 24 ժամ ունի պատասխանի համար…». Գևորգ Պետրոսյան
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես միշտ ձեռնպահ եմ մնացել քաղաքական հակասություններն անձնավորելուց, առավելևս վիրավորանքներ սփռելուց, բայց երբ անհարկի վիրավորում են իմ ղեկավարին, անկարող եմ լինում ապահովել հուզական լիակատար չեզոքություն․․․
Հիմա ես Էդմոն Մարուքյանին ՀՂՈՒՄ ԵՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ ՀՐԱՎԵՐ՝ իր նշած հեռուստաընկերությունում, իր նշած հաղորդավարի մասնակցությամբ։ Ինքը 24 ժամ ունի՝ համաձայնություն տալու համար․․․ Ակնկալում եմ, որ կլասիկ գործընկերոջս քաջությունը կբավարարի՝ ընդունել առաջարկս՝ փոխարենը խնայելով իր եղբորն ու ազնիվ կուսակիցներին․․․Սպասում եմ արձագանքի․․․»: