Ի՞նչ կլիներ, մի օր մեր դատարանի կողմը գայիք, որտեղ Արոն կուրծքն ու սիրտն էր պատռում անարդարության դեմ․ գուցե այօր ընկերս ողջ լիներ
«Սիրելի հայ ժողովուրդ, վիշտս ծանր է, մեր ժողովրդական հերոսի կորուստը անդառնալի: Սրտաճմլիկ և հուզիչ բառեր չեմ ասի: Այս օրերին հարգանքի տուրքեր, սգո թափորներ` բազմամարդ, տասնյակ հազարներով, ճոխ թաղում` «մեռելն երկու տեղ կդնինք»:
Ժողովուրդ, ի՞նչ կլիներ, որ մի օր այդ թափորի կեսը մեր դատարանի կողմը գար, որտեղ Արոն կուրծքն ու սիրտն էր պատռում անարդարության դեմ պայքարում: Գուցե այօր ընկերս ողջ լիներ: Գուցե և ընկերոջս սրտի վերքը այսքան խորը չլիներ: Գուցե և արդարության այսչափ մարտիկը այդչափ անարդարությանը զոհ չգնար: Գուցե և այսօր արդար «թադարան ըլլար», թե՞ ճիշտը սա է:
Պիղծ, ազգադավ, մարդակեր ու աստվածակերներին փառք ու պատիվ, շվայտ ու ցոփ կյանք երկրային, իսկ մեզ միայն թագավորությունը երկնային:
Հ.Գ Խոսք ի խորոց սրտի Հրաման սատանայի սուրհանդակներին.
Ղ-ի տղերք սաբոտաժ չանեք»- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պավել Մանուկյանը։