«Կառուցողն էլ, քանդողն էլ կինն է»․ Նազենի Հովհաննիսյանը՝ աղջիկների մասին
Աղջիկների պաշտպանության օրվա առթիվ Նազենի Հովհաննիսյանը, իր ինստագրամյան էջում, գրառում է կատարել․
«Աղջիկները հարստություն են, ընտանիքի նեցուկն են ու ամբողջ հոգսը իրենց ուսերին տանողն են)) իհարկե, մի երկրում, որտեղ «որոշողը» տղամարդիկ են իմ ասածը «հիմք» չէ:
Բայց ես վստահ եմ, որ կառուցողն էլ, քանդողն էլ կինն է, եթե սիրո մեջ է ծնվել ու սեր, հոգատարություն տեսել, նույնն էլ կտարածի, եթե տեսել է բռնություն ու անխնա վերաբերմունք, ցավոք, էդպիսինն էլ կդառնա։
Կարճ. ունեցեք, շատ ունեցեք դուստրեր))) Նրանք են Սիրո տարածողը, մեզ ժպիտ և հոգատարություն տվողը, ի վերջո ՝ հենց նրանք են առողջ ու լիարժեք, աժանապատիվ ընտանիքի Հիմքը))) Մենք երեք քույր ենք) իմ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ իմ քույրերն են։
Նայեք այս Հրեշտակներին. աշխարհի Բարությունն են երեխաները։
Հ.Գ Այսօր Աղջիկների պաշտպանության օրն էր ( ՄԱԿ- Ի կողմից ընդունված 2012թ) Թող աշխարհի բոլոր մանուկներն ապրեն խաղաղության ու սիրո մեջ»