Մամուլ

«Փաշինյանն ասում էր, որ մենք իշխանությունից ենք կառչում, իսկ ի՞նքը». Շարմազանով

Այժմ եթե վարչապետը հեռանա, նա պահանջում է, որ ԱԺ–ն ցրվի։ Սակայն խորհրդարանին նա հրամայել չի կարող և չպետք է, կարծում է Շարմազանովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ կառավարությանը մեղադրում էր «իշխանամոլության մեջ», իսկ այժմ ինքն է ամեն գնով ուզում պահպանել վարչապետի աթոռը։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Փաշինյանը հայտարարում էր, որ մեր կուսակցությունը նախաձեռնել էր Սահմանադրական բարեփոխումները իշխանության ղեկին մնալու համար, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետը։ Իսկ այսօր նա է փորձում ամեն գնով պահպանել վարչապետի պաշտոնը։ Եվ պահանջում է, որ մենք փոխենք սահմանադրությունը, միայն թե լինի այնպես, ինչպես ուզում և տեսնում է նա», — ասաց Շարմազանովը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր ԱԺ-ն ցրելու անհրաժեշտության մասին, եթե վարչապետը հրաժարական տա ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին։ «Տեսեք ինչ է կատարվում. ըստ էության, սահմանադրական հնարավորությունը հետևյալն է այս պահին, որ ես, որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ, և խորհրդարանը պետք է 2 անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց հիմա նրանք սկսել են մտածել հետևյալը. ասում են՝ դե թողնենք հրաժարական տա, հետո արագ, թաքուն ուրիշ վարչապետ կընտրենք, ասենք, օրինակ՝ չասեմ ում»,- հայտարարել էր Փաշինյանը։

«Սա հակասում է սահմանադրության և գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանի վերահսկման տրամաբանությանը։ Եվ անձամբ ես դեմ եմ դրան։ Սակայն իմ կարծիքը կուսակցությունում միակը չէ», — ավելացրեց Շարմազանովը։

Նա դեմ է նաև արտահերթ ընտրություններին։ Այն պայմաններում, որում Հայաստանն այսօր գտնվում է, յուրաքանչյուր մի քանի ամիսը մեկ կարող են անկանխատեսելի իրադարձություններ տեղի ունենալ, որոնք կարող են կտրուկ փոխել հասարակական տրամադրությունները։

«Այդ դեպքում ստացվում է, որ յուրաքանչյուր կես տարին մեկ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն», — ասաց Շարմազանովը։

Հիշեցնենք, որ քաղաքական ուժերը բանակցություններ են վարում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Փաշինյանի կողմնակիցները համարում են, որ դրանց նպատակն արտահերթ ընտրություններն են։ ՀՀԿ-ն առայժմ չի հայտարարում, որ սկզբունքորեն դեմ է դրանց։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել