Մամուլ

Հարգելի ծնողներ, դպրոցների մաքրուհիները դասարանները մաքրելու համար աշխատավարձ չեն ստանում

Հարգելի ծնողներ, դպրոցների մաքրուհիները դասարանները մաքրելու համար աշխատավարձ չեն ստանում

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Դպրոցների դասասենյակների մաքրության պարտականությունն աշակերտներինն է։ Քանի որ դպրոցներում դասասենյակները աշակերտների կողմից մաքրելը որոշ ծնողների համար իրենց երեխաների, հավանաբար նաև իրենց պատվից ցածր են համարում և անվերջ գրում են, թե ինչո՞ւ դպրոցների մաքրուհիները չեն մաքրում դասասենյակները, ապա նշեմ, որ դեռ խորհրդային տարիներից դասարանների մաքրությունը դրված է աշակերտների վրա, ովքեր պիտի դպրոցից սովորեն իրենց ետևից մաքրել այն տարածքը, որը զբաղեցնում են, որը կրթության բաղադրիչ է իր մեջ պարունակում։

Այդ գործողությունը շատ կարևոր կրթություն է, որի բացակայությունից մամաներն էլ են շատ բողոքում՝ «ետևիցդ մաքրել չսովորեցիր», հաճախ ասում են իրենց զավակներին։ Բողոքում ենք բոլորս, որովհետև մեր ժողովուրդը, լավագույն դեպքում կամավոր միայն իր տունն է մաքուր պահում:

Իմացե՛ք, հարգելի ծնողներ, դպրոցների մաքրուհիները աշխատավարձ ստանում են միայն ոչ դասարանական տարածքների համար: Նրանցից դա չեք կարող պահանջել»:

Կիսվել