«Արցախցին հողը կպահի, բայց դա անելու համար Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրեն հարկավոր չեն». Արման Մելիքյան
–Պարոն Մելիքյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում անդրադարձավ մեղադրանքներին՝ իբր եկել էհողեր հանձնելու: «Դուք պատկերացնո՞ւմ եք. ես Ղարաբաղի հարցովդեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հողհանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա հիմա գիտեմփաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցայինգործընթացի ողջ պրոցեսին, թե ով ինչ է խոսել»։ Ըստ Ձեզ, ի՞նչ կարողէ նշանակել այս հայտարարությունը։
-Պարոն Փաշինյանը միանգամայն իրավացի է՝ ցայսօր ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած անձինք բանակցել են հակառակորդին տարածքներ հանձնելու միջոցով խաղաղություն հաստատելու տարբերակների շուրջ: Նրանցից որևէ մեկը երբևէ հնարավոր չի համարել բանակցությունների այնպիսի տարբերակ առաջարկել, որի առանցքը հողատվությունը չի լինի: Ավելին՝ նրանցից որևէ մեկը հարկ չի համարել կարգավորման այլընտրանքային տարբերակի նախապատրաստման ուղղությամբ մասնագիտական աշխատանք կատարելու հրահանգ տալ:
Այժմ ՀՀ վարչապետ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարության շնորհիվ կարելի է գալ այն եզրահանգման, որ նա հողատվությունը չի դիտարկում որպես խաղաղ կարգավորման գործընթացում մեր ազգային շահերին համապատասխանող հիմնարար սկզբունք և, ուստի, իրատեսական է համարում խաղաղության հաստատումն այլ սկզբունքների վրա հիմնված կարգավորման բանաձևի կիրառման միջոցով: Եթե այդպես է, ապա ես լիովին կիսում եմ այդ մոտեցումը՝ մենք ոչ միայն կարող ենք նոր բանակցային օրակարգ ձևավորելու առաջարկ անել միջնորդներին ու Ադրբեջանին, այլև կարող ենք պայմաններ նախապատրաստել այն բանի համար, որպեսզի այդ առաջարկն ընդունվի:
-Արդյո՞ք նոր իշխանությունը կհրապարակի այդ մանրամասները, թեով ինչ է խոսել Ղարաբաղի հարցերով, և ով է պատրաստ եղել հողհանձնելու։
-Դա նոր իշխանության որոշելիք բանն է, բայց այստեղ հատուկ գաղտնիք չկա էլ՝ պարոնայք Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցություններում, այսպես թե այնպես, տարածքների հանձնումն են դիտարկել՝ որպես խաղաղության հասնելու ուղի: Մեկը պատրաստ էր առանց նախապայմանների դրանք հանձնել, մյուսը՝ նախապայման էր դնում, բայց բոլորի համար էլ կարգավորման առանցքը մնում էր հող տալը:
–Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել են, թե պատրաստեն լիարժեք բանակցել Ղարաբաղի հարցով ՀայաստանիՀանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետությանանունից պետք է բանակցի Արցախի Հանրապետությանիշխանությունը: Կա՞ որևէ նախադրյալ, որ Արցախը վերադառնաբանակցությունների սեղան։
-Այդ նախադրյալներն ինքներս պետք է ստեղծենք՝ չարժե սպասել, որ պաշտոնական Բաքուն անտրտունջ կհամաձայնվի ՀՀ իշխանությունների այս առաջարկին և, այդպիսով, հեշտությամբ կհրաժարվի ավելի քան երկու տասնամյակի ընթացքում կատարած աշխատանքի շնորհիվ ձեռք բերած արմատական քաղաքական առավելությունից: Միջնորդները ևս որոշակի շահեր են տեղավորել Մադրիդյան սկզբունքներ կոչված կարգավորման մոդելի շրջանակներում և նրանց էլ հեշտ չի լինելու համակերպվել պաշտոնական Երևանի նոր մոտեցումների հետ: Այդուհանդերձ, խնդիրը լուծելի է: Դրա համար որոշ կոնկրետ քայլեր է հարկավոր ձեռնարկել:
–«Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալուԱդրբեջանի ցանկացած սադրանքի: Բայց մենք նաև պատերազմ չենքուզում: Մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, մենք պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման, բայց նա, ովփորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չենհասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող–չլուծողըկառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և եսուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացիարդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքսկհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէգործողություն կանեմ:
Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջիսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենքգնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ուրեմն չենք գնա»,- ասել է Փաշինյանը։ Ո՞ր տարբերակը կարող էընդունելի լինել Արցախի և Հայաստանի համար, ինչպե՞ս պիտիընթանան բանակցությունները։
-Ես այժմ չեմ քննարկի իշխանություն-քաղաքացի մակարդակում խաղաղ կարգավորման ընդունելի տարբերակի համաձայնեցման մեխանիզմը՝ դա առանձին հարց է, որն իր ժամանակին պետք է լուծում ստանա: Կարևորն այն է, որ մինչ այժմ այս հարցում հայաստանյան քաղաքական օրակարգում առկա հիմնական մոտեցումները խնդրի լուծումը կամ պատերազմի էին հանգեցնում, կամ էլ կապիտուլյացիայի: Վարչապետ Փաշինյանի ելույթից կարելի է եզրակացնել, որ այդ տարբերակներից և ոչ մեկն էլ իր համար ընդունելի չեն, և դա հուսադրող է:
Մենք պետք է ձգտենք արժանապատիվ խաղաղության, որի հիմքում կլինի փոխադարձ շահերի հարգումն ու մեր ժողովուրդների միջև թշնամանքի վերացումը: Այդօրինակ կարգավորման համար կիրառելի արդարության սկզբունքը պետք է ընկալելի լինի ինչպես քաղաքական վերնախավերի, այնպես էլ շարքային քաղաքացիների մակարդակում: Սա այն նպատակն է, որին պետք է ձգտեն ՀՀ իշխանությունները, և որի իրականացումը ես հնարավոր եմ համարում ու այդ մասին բազմիցս ասել եմ նաև նախկինում: Այլ հարց է, որ հող տալու խոստում տվածների համար այս մոտեցումն ընդունելի չի եղել՝ դա էր իրենց իշխանության գալու գինը և իրենք պետք է ամեն կերպ համոզեին մեր հանրությանը, որ հող տալուց բացի, մենք այլ անելիք չունենք:
-Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցումտողատակով հասկացրել էր, որ Ղարաբաղը համարում է իրհենարաններից մեկը՝ ակնարկելով, թե մտադիր է հանդիպել ԲակոՍահակյանին: Տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանն ու ՍերժՍարգսյանն, ըստ էության, շահարկել են ԼՂ խնդիրը՝ Հայաստանումիրենց իշխանություններն ամրապնդելու, ընտրություններ կեղծելու, կոռուպցիայով ու թալանով զբաղվելու համար: Այսօր էլ Քոչարյաննակնարկում է, որ Արցախը մտադիր է վերածել հակահեղափոխությանորջի: Ի՞նչ վտանգներով է դա հղի հայկական երկու պետություններիհամար, ո՞րը պետք է լինի Արցախի իշխանությունների դիրքորոշումը։
-Բոլորովին վերջերս եմ եղել Արցախում և կարող եմ ասել հետևյալը՝ այնտեղ դեմ են տարածք հանձնելու քաղաքականությանը, և այդ առումով Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին չեն դիտարկում որպես հող պահելուն ունակ քաղաքական դեմքեր: Այլ հարց է, որ փորձեր կարվեն իրավիճակն այնպես ներկայացնել, թե իբր Արցախի հուսո ճրագն այս երկուսն են: Այդ փորձերն իրականության հետ որևէ լուրջ աղերս չունեն: Արցախցին հողը կպահի, բայց դա անելու համար Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրեն հարկավոր չեն:
Աղբյուր՝ 1in.am