Նիկոլ Փաշինյանը՝ Արա Բաբլոյանի հայտարարության ու Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին
Նիկոլ Փաշինյանը՝ Արա Բաբլոյանի հայտարարության ու Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին
«Կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ հավելյալ մտավախություն, վախեր չլինեն, բայց օրինականությունից»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արա Բաբլոյանի հայտարարությանը, ասել է ՀՀ վարչապետը:
«ՀՀ-ում ժողովուրդը թույլ չի տալու կոռուպցիայի, ապօրինության վերադարձ: Դա չի բխում ՀՀ շահերից ու մտածողության այս վեկտորը ՀՀ-ում չունի որևէ հեռանկար»,- հավելել է նա:
Լրագրողների հարցին՝ մտավախություն ունե՞ք Քոչարյանի վերադարձից, պատասխանել է. «Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք չեն կարող լինել: Դուրս եկեք փողոց, այդ հարցը մարդկանց տվեք, որոշում կայացնողը ժողովուրդն է»: