Ով կփորձի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, կհայտնվի պատմության աղբանոցում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ կարևոր հայտարարություններ արեց և ևս մեկ անգամ նշեց, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքին․ «ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն և ՀՀ-ում չկա որևէ ուժ, գոյություն չունի, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, ի վիճակի լինի կանգնեցնել ժողոփվրդականհ հեղափոխության հաղթանակը։ Ով որ կփորձի կանգնել այդ ճանապարհին կհայտնվի պատմության աղբանոցում և ուզում եմ հավաստիացնել ՀՀ-ում օրինականության հաստատումը այլընտրանք չունի։ Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության։ Այս ճանապարհը այլընտրանք չունի և բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եղանակներով և ձևերով։ Ուզում եմ նաև ասել, որ մեր կառավարությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում ձեր առաջ, մենք այս քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում։ Մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, մենք չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը փոխարինել մեր գրպաններ, մենք ուզում ենք ուրիշների թալանածը փոխարինել պետական բյուջե և ծառայեցնել ժողովրդի և պետության կարիքներին։ Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության»։