Նպատակն է հոգեբանական ճնշումների միջոցով ստիպել Փաշինյանին հրաժարվել մարտի 1-ի գործով ռեալ բացահայտումներից. «Ժողովուրդ»
Նախկին իշխանությունները հիմա փորձ են անում հասարակության մոտ կարծիք ձևավորել, թե իբր մարտի 1-ի գործի վերաբացումե անձնական վրեժխնդրության փորձեր են, քանի որ Փաշինյանն ինքը այդ գործի շրջանակներում ժամանակին քաղբանտարկյալ է եղել ու հիմա ունենալով իշխանություն՝ իրեն «նստեցնողներին» բանտ է տանում:
Բացի այդ, փորձ Է արվում տպավորություն ստեղծելու, թե Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի գործի շրջանակներում քայլերն անում է ոչ թե միայնակ, այլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թելադրանքով: Եվ ընդհանրապես, փորձ Է արվում տեսակետ ձևավորել, թե իբր Նիկոլ Փաշինյանը դուրս չի եկել Տեր-Պետրոսյանի ազդեցությունից: Այդօրինակ մանիպուլյացիաների նպատակը մեկն է. մի կողմից հոգեբանական ճնշումների միջոցով ստիպել Նիկոլ Փաշինյանին հրաժարվել մարտի 1-ի գործով ռեալ բացահայտումների գնալուց, մյուս կողմից ստիպել Փաշինյանին, որպեսզի Տեր-Պետրոսյանի դեմ անի այնպիսի քայլեր, որպեսզի հետագայում նրանց միջև բացառվի որևէ համագործակցություն: Պատահական չէ, որ ողջ հակաքարոզչությունը սկսվեց հենց առաջին նախագահի հետ հանդիպումից հետո, քանի որ նրանց հնարավոր համագործակցությունը սարսափեցնում է շատերին:
Ավելի մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում: