Մամուլ

Քիչ առաջ Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Այս տեղեկությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ոստիկանները հայտնաբերել էին մեքենաներ՝ բեռնված 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. Զինվորի բաժին» գրառմամբ մսի պահածոներով։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, հունիսի 23-ին մեղադրանք է առաջադրվել: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Աղբյուր՝ news.am

Կիսվել