6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկ Սարգսյանին պատկանող ընկերության շենքը
Armtimes.com-ը գրում է․ Արդեն մի քանի ժամ է՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ շրջափակել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքը: Ոստիկանության ծառայողները ստուգումներ են իրականացնում ընկերությունում:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ այս ընկերությունը, որը Հայաստանում արագաչափեր և տեսախցիկներ է տեղադրում, կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի անվան հետ:
ՀՀ ոստիկանությունից ասացին, որ այս պահին ոստիկանները գործողություններ են իրականացնում ընկերությունում:
Աղբյուր՝ armtimes.com