Սպորտ

Ավարտվեց Tata Steel Chess մրցաշարը. Լևոն Արոնյանը վաստակեց 7.5 միավոր

Ավարտվեց Tata Steel Chess մրցաշարը. Լևոն Արոնյանը վաստակեց 7.5 միավոր

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտվեց Tata Steel Chess մրցաշարը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը վաստակեց 7.5 միավոր և հնդիկ Բասկարան Ադհիբանի և չինացի Յի Վեյի հետ բաժանեցին 3-ից 5-րդ տեղերը: Առաջին տեղը գրավեց ամերիկացի Ուեսլի Սոն, որը վաստակեց 9 միավոր, իսկ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 8 միավորով գրավեց երկրորդ տեղը:

Կիսվել