«Ես Նորատուսցի Կարենն եմ, ում ուզում եք՝ զանգեք…». միջադեպ Մարտունի-Գետափ ճանապարհին
«Առաջին լրատվականը»-ը գրում է․ Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կարեն Օհանյանի գործով բերված վերաքննիչ բողոքը: Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:
Նախաքննական մարմինը 29-ամյա Կարեն Օհանյանին մեղադրանք էր առաջադրել որպես զենք գործածված առարկայի գործադրումով կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով։
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ Սահակ Ս.-ն իր մայրիկ Լալայի հետ «Գազելով» Երևանից ուղևորվել է Աստղաձոր: Մարտունի-Գետափ-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Երանոս գյուղի դիմաց, մեքենայի գազը սառել է:
Սահակը մեքենան կանգնեցրել, զանգել է համագյուղացուն, որ օգնության հասնի: Նույն ժամանակ Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Օհանյանը «Մերսեդես» մեքենայով իր ընկեր Վահանի հետ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհով ընթացել է դեպի Վարդենիս: