Մամուլ

Վավեր անձնագրերը պարտադի՞ր է փոխարինել կենսաչափականով

Հայաստանում նոյեմբերի 1-ից ամբողջությամբ ներդրվել է նոր կենսաչափական փաստաթղթերի համակարգը։ Կենսաչափական նոր անձնագրերը և նույնականացման քարտերը տրամադրվելու են կենսաչափական տվյալների հավաքագրումից հետո՝ 14-րդ աշխատանքային օրը։

Փաստաթղթի պատրաստ լինելու մասին քաղաքացիները կծանուցվեն սահմանված կարգով։ Մինչև համապատասխան ծանուցումը ստանալը փաստաթուղթը չի համարվում պատրաստ՝ ստացման համար։

Կարևոր է իմանալ, որ հին փաստաթղթերը շարունակելու են մնալ վավեր։ Հին նմուշի անձնագրերը և նույնականացման քարտերը պահպանելու են իրենց իրավական ուժը մինչև դրանցում նշված վավերականության ժամկետի ավարտը։

Հետևաբար, փաստաթղթերն անհապաղ փոխարինելու պարտադրանք չկա։ Եթե քաղաքացին դիմել է նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու համար և ստացել այն, ապա նախկինում գործող անձը հաստատող փաստաթղթերը ճանաչվում են անվավեր։

Նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը հնարավոր է ստանալ բացառապես այն սպասարկման կետից, որտեղ քաղաքացին հանձնել է իր կենսաչափական տվյալները։ Փաստաթղթերը տրամադրվում են բացառապես անձամբ։

Տեղեկացնում է «ՀայՓաս» ՓԲԸ-ն։

Կիսվեք ձեր էջում