Վարդենիսի ԲԿ-ի տնօրենը՝ «ռազբորկայի» մասին․ ինչ է կատարվել տնօրենի հետ
Hraparak.am-ը գրում է․ Նոյեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ բնակավայրի ճանապարհին երկու երիտասարդներ կանգնեցրել են «Վարդենիս» բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Շահինյանի ավտոմեքենան և ծեծի ենթարկել նրան։
Ըստ շրջանառվող լուրերի՝ միջադեպի պատճառ է դարձել հիվանդանոցում հետազոտվող պացիենտին տնօրենի կողմից արված դիտողությունը, ինչին հաջորդել է վիճաբանությունն ու ծեծկռտուքը։
Շահինյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում չպատասխանեց միջադեպի վերաբերյալ հարցերի՝ պարբերաբար նշելով, որ դրանով իրավապահներն են զբաղվում, քննություն է ընթանում․ «Ամեն ինչ պատկան մարմինների իրավասության ներքո է»։


