Երևանն արդեն իսկ անապրելի քաղաքի է վերածվել․ Արման Ղարիբյան
«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիգրան Ավինյան, «Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիգրան Ավինյան,
Հայտարարեք, որ այլևս որևէ համերգ-փառատոն կամ այլ ժամանցային միջոցառում քաղաքապետարանի բյուջեից չի ֆինանսավորվելու, քանի դեռ ավարտված չէ հակաճգնաժամային ծրագրի իրագործումը:
Եթե Ձեր մեջ չեք գտնի բավարար մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողություններ այս հակաճգնաժամային ծրագիրն իրականացնելու համար, ինքնակամ հեռացեք՝ տեղ տալով նրան, ով պատրաստ է ստանձնել այդ պարտականությունը:
Ձեր իշխանության ամենալուրջ սպառնալիքը Երևանի երթևեկությունից ու բամաթիվ այլ անհարմարություններից զզված քաղաքացիներն են լինելու: Երևանն արդեն իսկ անապրելի քաղաքի է վերածվել: Ժամանակ քիչ ունեք, շտապեք»:
Խոստովանեք և հայտարարեք, որ մայրաքաղաքը ճգնաժամի մեջ է և ձևավորեք հանրային խորհուրդ՝ Երևանն այս ճգնաժամից դուրս բերելու համար:
Իրազեկեք Հակաճգնաժամային խորհրդի աշխատանքների հաջորդականության և ժամկետների մասին:
Բացի խորհրդի անդամներից առաջարկներ հավաքեք նաև քաղաքացիներից:
Մշակեք գործողությունների ծրագիր, հաստատեք դա կառավարության հետ, քանզի որոշ քայլերի համար անհրաժեշտ կլինի կառավարության աջակցությունը:
Գերարագ ռեժիմով անցեք ծրագրի իրագործմանը՝ ամեն օր իրազեկելով հանրությանը, թե ինչ է արվել տվյալ օրը:


