Շոու-բիզնեսՏեսանյութ

Աղաս Մնացականյանի հարսանիքն է

Այսօր երգիչ Աղաս Մնացականյանի հարսանիքն է։ Զույգը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է հարսանեկան արարողությունից տեսանյութեր՝ հետևորդների հետ կիսվելով իրենց կյանքի կարևոր օրվա գեղեցիկ պահերով։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Աղաս Մնացականյանն ու սիրելին նշանադրվել էին։

Ավելի վաղ երգիչը սոցիալական էջերում հրապարակել էր սիրելիի հետ համատեղ լուսանկարներ՝ տեղեկացնելով իրենց նշանադրության մասին։

Զույգը երկար տարիներ միասին է։ Լուսանկարներից մեկին կից նշված էր «2019-2026 թթ․», ինչը վկայում է նրանց երկարատև հարաբերությունների մասին։

Հարսանեկան հրապարակումների մեկնաբանություններում հետևորդները շնորհավորում են նորապսակներին՝ մաղթելով անսահման սեր, երջանկություն և համատեղ երկար տարիներ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում