Հայտնի են երեկ զոհված ամուսինների և նրանց որդու անունները
NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնել դարձել երեկվա ողբերգական վթարի հետեւանքով զոհված ամուսինների եւ նրանց որդու մասին։
Մեզ հայտնի է դարձել, որ վթարի հետեւանքով մահացածը փոխգնդապետ Վահրամ Ասատրյանն է 50 տարեկան, նրա կինը Անժելան ու որդին` 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը։
Վահրամ Ասատրյանը պահեստազորում էր եւ ՊՆ-ում չէր աշխատում։
Մեր թղթակցի հաղորդմամբ, տղայի 18-ամյակն օրեր առաջ էր լրացել։ Ընտանիքը նաեւ 2 դուստր ունի։
Հիշեցնենք, որ ընտանիքը Արագածոտնի Հնաբերդ համայնքից էր, նրանք երկար ժամանակ Երեւանում էին ապրում, իսկ երեկ գնացել էին Հնաբերդ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսին գիշերը վիրահատել են, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:
Զոհվածների անունները դեռեւս չի հաղորդվում։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հանել են դիերը վթարված ավտոմեքենաներից, ինչպես նաև ավտոմեքենաները հեռացրել են ավտոճանապարհից։
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրում պարզել էր, որ մահացածներից երեքը ամուսիններ էին և նրանց 18–ամյա որդին։
Վթարի մասնակից 4 մեքենաներից մեկը՝ բեռնատարը ռուսական համարանիշներով է եղել։
Լուսանկարը՝ ստորև․



