5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։
Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուղլա նահանգում՝ Միջերկրական ծովի ափամերձ հատվածում, իսկ օջախը՝ 9,7 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։


