ՄամուլՏեսանյութ

Մալաթիայում դանակահարել են 3 անչափահասի․ մանրամասներ՝ միջադեպից

Մալաթիա-Սեբաստիայում դանակահարված երեք անչափահասներին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ:

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հարևանների պատմելով՝ մի խումբ երիտասարդներ դանակներով մտել են իրենց թաղամաս ու հարձակվել տղաների վրա:

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, ձերբակալվածներ դեռ չկան։

Ավելի վաղ հայտնել էինք հոկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 անչափահաս տղաների։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում