Շոու-բիզնեսՏեսանյութ

«Փորձում եմ հիշողությանս մեջ պահել քո անհոգ մանկության յուրաքանչյուր վայրկյանը». Եվա Բաղդասարյանի հուզիչ տեսանյութը

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը շարունակում է սոցիալական ցանցերի իր հետևորդների հետ կիսվել ընտանեկան ջերմ ու հիշարժան պահերով։

Այս անգամ Եվան Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նրա ամուսինն ու փոքրիկ որդին են։ Հրապարակմանը կից դերասանուհին հուզիչ գրառում է կատարել՝ նվիրված որդու 11 ամսականին։

Եվան խոստովանել է, որ փոքրիկի մանկության վերջին ամիսն իր համար առանձնահատուկ զգացողություններով է ուղեկցվում։ Դերասանուհին նշել է, որ որդու նորածնային դիմագծերն աստիճանաբար փոխվում են, իսկ ընտանիքն արդեն սկսել է պատրաստվել նրա առաջին տարեդարձին։

«11 ամսական. Քո մանկության վերջին ամիսը… Մի ամիս, որն ինձ համար կարծես մի փոքրիկ, լուռ հրաժեշտ լինի։ Քո նորածնային դիմագծերն աստիճանաբար անհետանում են։ Մենք արդեն ծրագրում ենք քո առաջին տարեդարձը։

Իսկ ես ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրերին, անհամբերությամբ հաշվում էի օրերը մինչև մեր հանդիպումը։ Ու փորձում եմ հիշողությանս մեջ պահել քո անհոգ մանկության յուրաքանչյուր վայրկյանը»,- գրել է Եվան։

Հիշեցնենք, որ Եվա Բաղդասարյանն ու նրա ամուսինը՝ Էդգար Գրիգորյանը, առաջին անգամ ծնողներ են դարձել 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Նրանց որդին ծնվել է ԱՄՆ-ում և ստացել Մենուա անունը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում