Մամուլ

Երևանի որոշ թաղամասերի երեխաները երկու օր դպրոց և մանկապարտեզ չեն գնա

Երկշաբաթյա դպրոցական արձակուրդներից հետո պարզվում է, որ ջրի բացակայության պատճառով Երևանի որոշ թաղամասերի երեխաները ևս երկու օր դպրոց չեն հաճախի․ դասերն անցկացվելու են առցանց։

Այս մասին Նոր նորք վարչական շրջանի դպրոցներից տեղեկացնում են ծնողներին։

Նշենք, որ «Վեոլիա» ջուրը տեղեկացրել է Երևանի Նոր Նորք, Ավան, Նորք–Մարաշ վարչական շրջանները 36 ժամ (նոյեմբերի 3-ին ժամը 10–ից մինչև նոյեմբերի 4–ի ժամը 22–ը) ամբողջությամբ զրկված կլինեն ջրամատակարումից։

Բացի այդ, 36 ժամ ջուր չի լինելու նաև՝

Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ-Բեկի փողոցների և նրբ.

Կոտայքի մարզի Մայակովսկի, Արամուս , Կաթնաղբյուր գյուղերի,

Ջրվեժ գյուղի՝ գ.Ջրվեժ, գ.Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդի թաղամասերի, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերի,

Առինջ գյուղի՝ Դուրյան, Վ.Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի:

Կիսվեք ձեր էջում