Արդեն 20 շաբաթ է՝ հրաշքը ապրում է ինձ հետ՝ իմ օրերում, իմ երազներում․ Վաչե Երիցյանի կնոջ հուզիչ գրառումը
Դերասան Վաչե Երիցյանի կինը՝ դերասանուհի Սրբուհի Բալայանը, հուզիչ գրառմամբ է կիսվել իր ինստագրամյան հարթակում, որը ներկայացնում ենք ստորև․
«Արդեն 20 շաբաթ է, ինչ հրաշքը ապրում է ինձ հետ՝ իմ օրերում, իմ երազներում, աշխատանքի մեջ, եղանակի, արևի ու աշնան մեջ։ Արդեն 20 շաբաթ է, որ կյանքում ամեն բան հնարավոր ու անհնար է թվում միանգամից, երբ սերը զգում եմ արյանս մեջ, զգում սպասումի ու համբերատար լինելու մեջ, զգում շաբաթների մեջ, որոնք իմ ուղեղում հավասար են աշխարհի արարմանը։ Յոթ օրում արարվեց աշխարհը, իսկ ես ամեն 7 օր անց ավելի մոտ եմ իմ աշխարհին։
Տագնապային օրերի վերջում, որոնք կարծում եմ՝ ադեկվատ են, հիշում եմ իրեն՝ էն մարդուկին, ով պիտի գա, ու փոխվում է ամեն բան, լուծելի են դառնում անլուծելի հարցերը։
Էս շրջանը, ինչքան հիմա թվա, թե ռոմանտիզացնում եմ, իսկապես հրաշք է։ Հրաշք է անգամ վախով բժշկի գնալը, անալիզները՝ մի խոսքով այն ամենը, ինչը երկրորդ շերտն է, որովհետև առաջինը դուրս է մարդկային որևէ գործոնից։
Ես մինչև հիմա էլ փորձում եմ հաղթահարել վախերը, որոնք ինձ հետ են եղել, ու հիմա մտածում եմ, որ Փառք Աստծո…
Դեռ առջևում կարևոր ստուգումներ են, անալիզներ, այցեր, բայց մի բան հստակ է՝ մի քանի ամիս անց աշխարհ կգա մի մարդ, ում համար ես, մենք կավելացնենք գույներ…»։
Հայտնել էինք, որ զույգն սպասում են իրենց առաջնեկին։


