Մամուլ

Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը

79 տարեկանում կյանքից հեռացել է 60-ականների և գարունականների սերնդի ճանաչված բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր Սամվել Կոսյանը։

Ծնվել է 1947 թ. հունվարի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Աշխատել է մի շարք խմբագրություններում, 1995-2003 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2004 թ. աշխատում է «Գրական թերթ»-ում որպես պատասխանատու քարտուղար, այնուհետև՝ գլխավոր խմբագիր։

Հեղինակ է մի շարք ժողովածուների, թատերգությունների, գրում է նաև մանուկների համար։

Նրա թատերգությունները բեմադրվել են Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային և Համազգային թատրոններում։

Կոսյանի սցենարներով նկարվել են մուլտիպլիկացիոն կինոնկարներ։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, ունի թարգմանական ժողովածուներ։

Սամվել Կոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 2֊ին՝ Գետարգելի սգո սրահում (Getargel funeral service, Կոտայքի մարզ, Առինջ, Գետարգելի եկեղեցու հարևանությամբ), ժամը՝ 17.00֊20.00։

Հուղարկավորությունը ՝ նույն վայրից. նոյեմբերի 3֊ին՝ ժամը 13֊00։

Կիսվեք ձեր էջում