Հայազգի 23-ամյա երիտասարդը Ռուսաստանում դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման
Հայազգի 23-ամյա Գևորգ Գրիգորյանը Ռուսաստանի Չիտա քաղաքում դատապարտվել է 9․5 տարվա ազատազրկման՝ սոց ցանցերում նացիզմի վերականգնման, ծայրահեղականության, ռուսական բանակի մասին կեղծիքներ տարածելու համար։
Գրիգորյանը, ով բնակվում էր Զաբայկալյան երկրամասում և ունի Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիություն, ձերբակալվել է 2025 թվականի հունիսին։
Մեղադրանքը սկսվել է հայկական կայքերում նրա մեկնաբանություններից, որոնցում նա գրել է, որ Հիտլերը պետք է ոչնչացնել բոլոր ռուսներին, կամ որ Ուկրաինայից հետո ռուսական զորքերը կմտնեին Հայաստան։
Սկզբում նրան մեղադրել են միայն նացիզմի վերականգնման և ատելություն հրահրելու մեջ, սակայն հետագայում գործին ավելացվել են նոր մեղադրանքներ։
Գրիգորյանի ծանոթի խոսքով՝ նա այս մեկնաբանությունները գրել է Ռուսաստանի նկատմամբ զայրույթից դրդված, որը չի օգնել Հայաստանին 2023 թ․-ին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում։
Ծանոթը նաև հայտնել է, որ երիտասարդը ընդունել էր մեղքն ու զղջացել։ Նա իր պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում։


