Հրապարակվել է դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորի ձերբակալման կադրերը
Ջրվեժ համայնքի տներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են հոկտեմբերի 26-ին դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին:
Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի էր դարել, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից կալանավոր է փախել։
Ականատեսների փոխանցմամբ՝ դեպքի վայրում ոստիկանները խուճապահար գոռացել են՝ «Բռնե՛ք, փախա՛վ»։
Տեսանյութը՝ ստորև․


