Փախած կալանավորին դեռ չեն գտել. ի՞նչ է կատարվում այս պահին
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 15։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից կալանավոր է փախել։
Ականատեսների փոխանցմամբ՝ դեպքի վայրում ոստիկանները խուճապահար գոռացել են՝ «Բռնե՛ք, փախա՛վ»։
Ականատեսների տեղեկություններով՝ տղամարդը փախուստի է դիմել դատարանի հետնամուտքից։
Նա պատիժը կրում էր Արմավիր քրեակատարողական հիմնարկում։
Դեպքից հետո Արմավիր քաղաքում ուժեղացված ծառայություն է իրականացվում։
Ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում, մասնավորապես՝ ստուգվում են տրանսպորտային միջոցները բոլոր ելքերի մոտ։
Տեսանյութը ստորև․


