«Էրեխեք, ի՞նչ անեմ, Ալեն Դելոնը ընկերության առաջարկ է արել, խորհուրդ տվեք․․․»
«Էրեխեք, ի՞նչ անեմ, Ալեն Դելոնը ընկերության առաջարկ է արել, խորհուրդ տվեք․․․»
Hraparak.am-ը գրում է․ Սա ևս հոգեբանական տարր է․ սիրում եմ մարդուն փնտրել իր բնական վիճակում՝ առանց կաշկանդումների, ազատ։ Երբ թռչունը վանդակի մեջ է, դու չես կարող որոշել նրա թռիչքը։
Լրագրողների հետ շփման ժամանակ Շուշան Պետրոսյանը մի տեսակ այլայլվում է, քողարկվում մեծամտության շերտավարագույրի ծալքերում, էլ չասեմ՝ զգուշանում․․․ Պատճառն անվստահության մեջ է, մտածում է՝ էլի՜ մի վատ բան կգրեն․․․ Հարցազրույցների ժամանակ, հետևել եմ, ցանկանում է ավելի մեծ տպավորություն գործել, ավելի մեծ, հայրենասիրական բաներից խոսել, բայց դա հակառակ ազդեցությունն է գործում, որովհետև դա ինքը չէ․․․ Ինքը իր վիճակից դուրս է գործում։
Երբեմն իր փոխարեն ցավ եմ զգում՝ ֆեյսբուքյան հազարավոր բացասական գրառումներին մի հակազդեցություն չկա։ Մի նվիրված ընկե՞ր չունի, ով ցավ զգա ու այդ ցավն արտահայտի բառերով։ Հենց դրանից էլ եզրակացնում եմ, որ մեր քիչ թե շատ հայտնիները, որոնք բոլորն էլ Շուշանից պակաս չեն օգտվում իշխանական բարիքներից, սեփական պաշտպանությունից դուրս ոչի՜նչ չեն տեսնում։ Նրանք սեփական անձի անձեռնմխելիության շուրջ դրել են ցանկապատ և գլխները պատուհանից դուրս չեն հանում։ Մե՜նք ուրիշ ենք,-այսպես են մտածում։
․․․Իսկ ես կասեի՝ դուք` իշխանության փշրանքներով սնվողներդ, բոլորդ էլ նույնն եք։ Կար ժամանակ, երբ մեր ճանաչված դեմքերը հացի փող չէին գտնում, հիմա ապարանքնե՜ր ունեն մեծ մասը, իրենց հանգիստն են վայելում աշխարհի ամենաշքեղ վայրերում, թանկարժեք մեքենաներ են վարում․․․ Հարստանալու համար էլ «դաբրո է պետք»։
Նրանցից ոմանք էլ այնպե՜ս են ներկայանում հանրությանը, կիսվում նրա հետ, նուրբ մտքեր արտահայտում, ասես տառապում են հանրության հոգսերով։ Թող խոսեն նրանք, ովքեր մի անգամ գոնե բարձրաձայնել են հանրության հոգսը, ովքեր գեթ մի պահ իրենց իշխանական թևերի ջերմությունից հեռու են զգացել, ովքեր իրենց ցավը, վիրավորանքը հանրության վզին փաթաթելուց առաջ գեթ մի անգամ զգացել են նրա ցավը․․․