Մամուլ

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 21-ի ուշ երեկոյան, 22-ին, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվեք ձեր էջում