«Զվարթնոցում» չվերթների ուշացումներ և չեղարկումներ են
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել են դեպի Մոսկվա չվերթների ուշացումներ և չեղարկումներ՝ Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումների պատճառով։
Օդանավակայանի տվյալներով, Մոսկվայից մեկ չվերթ ուշանում է, ևս մեկը չեղարկվել է։
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Երևանից դեպի Ռուսաստանի մայրաքաղաք չվերթների դեպքում․ մեկ չվերթ ուշացել է, մյուսը՝ չեղարկվել։
Օդանավերի ընդունման և բացթողնման սահմանափակումները գործում են Մոսկվայի բոլոր օդանավակայաններում։
Ինչպես հայտնել են Ռոսավիացիայից, միջոցները ձեռնարկվել են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Սահմանափակումների պատճառով Մոսկվայի օդանավակայաններ ուղևորվող ավելի քան 25 ինքնաթիռներ վերաուղղվել են այլ քաղաքների պահուստային օդանավակայաններ։
Մասնավորապես, Շերեմետևո ուղևորվող 11 չվերթ ուղղվել է Նիժնի Նովգորոդ, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Սամարա և Յարոսլավլ։
Եվս ինը չվերթ, որոնք ուղևորվում էին դեպի Վնուկովո, նույնպես փոխել են երթուղին։ Դոմոդեդովո ուղևորվող վեց ինքնաթիռներ միջանկյալ վայրէջք են կատարել Նիժնի Նովգորոդում, Կազանում և Սանկտ Պետերբուրգում։


