Մայրը անհասկանալի աղոթքներ ասելով՝ փորձել է խեղդամահ անել դստերը
Մոսկվայի Չերտանովո շրջանում ձերբակալել են մի կնոջ, որը փողոցում փորձել է խեղդամահ անել սեփական դստերը՝ անհասկանալի աղոթքներ արտասանելով։ Այս մասին հայտնում են Telegram-յան ալիքները։
Ըստ հրապարակման՝ դեպքի պահին կինը ոչ ադեկվատ վիճակում է եղել։ Դեպքի վայր ժամանած բժիշկները զննել են երեխային։
Բարեբախտաբար, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանությունում կինը պատմել է, որ Մոսկվա է ժամանել Ղրիմից։
Նրա խոսքով՝ բնակության վայր չունի, ամուսինը դավաճանել է իրեն և զրկել բնակարանից, իսկ ծնողներն արդեն մահացել են։
Ներկայումս կնոջ հետ աշխատում են իրավապահներն ու հոգեբանները։


