Մամուլ

ՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների բնակարանային իրավունքը

ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը։

Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ նշելով, որ այդ բնակարանները զինծառայողների համար Հայաստանի Հանրապետությունում միակ կեցության վայրերն էին։

«Վարչական ակտերն ակնհայտ անհիմն են, ուստի վիճարկվել են դատական կարգով։

Մինչև հարցի վերջնական լուծումը զինծառայողներին չեն կարող վտարել իրենց բնակարաններից»,- գրել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ բնակարաններից օգտվելու իրավունքի դադարեցման հարցն այժմ վիճարկվում է դատարանում, և մինչև դատական վերջնական որոշումը զինծառայողների բնակարանային իրավունքը ենթակա է պաշտպանության։

Կիսվեք ձեր էջում