Մամուլ

Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանից տեղափոխվել է երևանյան բուժկենտրոն

Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը Սիսիանի հոսպիտալից հենց դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը։

Այս մասին հայտնում է Armenia Sputnik-ի աղբյուրը։ Թե որ ԲԿ-ում է նա գտնվում և ինչ վիճակում է, գերատեսչությունները չեն մեկնաբանում։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ապօրինի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել էր տներից մեկը և կրակել 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Կինը հասցրել էր դանակով հարվածել Մուսաևին։

Դեպքի հետևանքով վնասվածքներ էին ստացել նաև Անիի երեխաներից երկուսը։

Անի Ավետիսյանը սկզբում տեղափոխվել էր Սիսիանի ԲԿ, ապա՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա վիճակի համար բժիշկները պայքարում են։

Մուսաևի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, իսկ դատարանը նրան կալանավորել է երկու ամսով։

Կիսվեք ձեր էջում