Շոու-բիզնես

Ծնվել է Վարդուհի Վարդանյանի 2-րդ թոռնիկը

Երջանկահիշատակ երգչուհի Վարդուհի Վարդանյանի ընտանիքում ուրախալի համալրում է տեղի ունեցել․ ծնվել է նրա երկրորդ թոռնիկը։

Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է երգչուհու որդու՝ Ռուբեն Ավոյանի կինը՝ Մերին։ Նա հրապարակել է ուրախալի լուրը՝ նշելով, որ դուստր է ունեցել։

Զույգը ևս մեկ դուստր ունի։ Նրանց առաջնեկը ծնվել է 2022 թվականին և կրում է իր տատիկի՝ երգչուհի Վարդուհի Վարդանյանի անունը։

Հիշեցնենք՝ Վարդուհի Վարդանյանը կյանքից հեռացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ավտովթարի հետևանքով։

Screenshot 4
Կիսվեք ձեր էջում