Մամուլ

Մի քանի րոպեում երեք երկրաշարժ է գրանցվել

Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի հարավ-արևելյան Օսմանիե նահանգում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում են Թուրքիայի աղետների հետևանքների վերացման վարչությունից (AFAD)։

Թուրք սեյսմոլոգների փոխանցմամբ՝ Օսմանիե նահանգում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սումբաս գյուղի մոտակայքում՝ յոթ կիլոմետր խորության վրա։

Դրանից մի քանի րոպե առաջ հարևան Ադանա նահանգում ևս երկու երկրաշարժ է գրանցվել՝ 4.9 և 4.8 մագնիտուդով։

Կիսվեք ձեր էջում