Մամուլ

Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է, գրում են լրատվամիջոցները։

«Եթե նա հրեա տղայի վրա հարձակված հայ լիներ, դատարանը նրան բանտ կնստեցներ», – X-ի իր էջում գրել է Իսրայելում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը։

Նշվում է, որ կասկածյալը 22-ամյա տղամարդ է՝ Գանեյ-Մոդիին բնակավայրի բնակիչ, որը գտնվում է Երուսաղեմի մոտակայքում։ Բնակավայրում հիմնականում ապրում են ծայրահեղական հրեաներ։

Հիշեցնենք՝ 9-ամյա հայ տղան հեծանիվ վարելիս է եղել, երբ նրա վրա հարձակվել են հրեա ծայրահեղականներ, լսել են, որ նա անգլերեն է խոսում, և նրա ուղղությամբ պղպեղային սփրեյ են ցողել:

Կիսվեք ձեր էջում