Շոու-բիզնեսՏեսանյութ

«Մահը խլեց նրան, բայց ոչ նրա սերը»․ Թաթուլի քույրը հուզիչ տեսանյութով է կիսվել

Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքը ցնցել է բոլորին։

Հայազգի Թաթուլ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել, ով ամուսնացած է եղել ռուս հայտնի բլոգեր Միլենայի հետ։

Թաթուլ Պետրոսյանի քույրը՝ Նարինեն, հուզիչ տեսանյութով է կիսվել, որին կից գրված է․

«Չէի կարող անտարբեր անցնել այս ողբերգության կողքով…💔

Երբեմն կյանքը մեզ բախում է այնպիսի պատմությունների, որ սիրտդ ցավից սեղմվում է, և բառերն այլևս կորցնում են իրենց իմաստը։ Ես չէի կարող անտարբեր մնալ։

Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է։ Եվ ես դրա համար տեսահոլովակ եմ պատրաստել։ Երգ՝ եղբոր, սիրո և այն մասին, որ նա միշտ լինելու է կողքիդ՝ քամու, լեռների ու սրտի մեջ։

Այս տեսանյութը մահվան մասին չէ։ Այն սիրո մասին է, որը ժամանակից ուժեղ է»։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում