«Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ են ի հայտ եկել
Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքը ցնցել է բոլորին։
Հայազգի Թաթուլ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել, ով ամուսնացած է եղել ռուս հայտնի բլոգեր Միլենայի հետ։
Թաթուլ Պետրոսյանի քույրը՝ Նարինեն, նոր մանրամասներ է հայտնել՝ գրելով.
«Նա հիմա միայն իմ զարմիկների մայրն է, ես նրան կհանդիպեմ դատարանում։ Մինչ նա ընկերուհու հետ նարգիլե էր ծխում, եղբայրս մահանում էր։
Փոխանակ շտապ օգնություն կանչելու, նրա ոտքերը բարձրացնելու՝ նա այդ սրիկային կանչեց․․․
Ես ձեզ ամբողջ ճշմարտությունը կասեմ։ Եվ այո, այն, ինչ դուք գրում եք, ուղղակի սպառնալիք է։
Ես ունեմ իրավաբանական կրթություն և ինը տարի աշխատել եմ դատարանում, գիտեմ բոլոր օրենքները։
Ես կորցնելու բան չունեմ, ես թույլ չեմ տա, որ որևէ տականք ծիծաղի իմ եղբոր վրա»։


