Մամուլ

ՔԿ-ն հրաժարվում է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների և զոհվածների անվանացանկը

Քննչական կոմիտեն News.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3 833 անձ, որոնցից 3 755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։

Կոմիտեի տվյալներով՝ անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը զինծառայողներ են, 19-ը՝ քաղաքացիական անձինք։

Միաժամանակ Քննչական կոմիտեն հրաժարվել է տրամադրել անհետ կորածների և զոհվածների անվանացանկը, նրանց ծննդյան ամսաթվերը, ինչպես նաև ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող և նույնականացված մարմինների քանակը։

Կոմիտեն նշել է, որ այդ տեղեկատվության տրամադրումը մերժվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով։

Կիսվեք ձեր էջում