«Կրքոտ հիստերիկը չի հանգստանում»․ Փոստանջյանի տուն ոստիկաններ են գնացել՝ դստեր հետևից
Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ այս պահին Հայաստանում չէ, իսկ ոստիկաններ են գնացել իր բնակարան։ Նրա խոսքով՝ ոստիկանները եկել են իր երեխայի հետևից։
«Կրքոտ հիստերիկը չի հանգստանում։ Օգտվելով այն հանգամանքից, որ այս պահին Հայաստանում չեմ, ոստիկաններ է ուղարկել իմ տուն՝ երեխաներիս, որոնցից մեկն անչափահաս է, ահաբեկելու համար»,– գրել է Փոստանջյանը։
Նա նաև հիշեցրել է 2021 թվականին տեղի ունեցած դեպքը՝ նշելով, որ այն վայրում, որտեղ այժմ, իր խոսքով, կանգնած են ոստիկանները, պայթեցվել էր իր ամուսնու ավտոմեքենան։
«Մինչ օրս անհայտ է մնում, թե ով է տվել այդ հանցագործությունն իրականացնելու հրամանը»,– գրել է Փոստանջյանը։
Տեսանյութը ստորև․


