Ծավի սնդիկով ջրի առեղծվածը. ո՞վ է պատասխանատու
ArmLur.am-ը զրուցել է Սյունիքի մարզի բնակիչների հետ՝ Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկի անթույլատրելի քանակի հետ կապված։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել էր, որ Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։
Բնակիչներին հորդորել են մինչև ջրի որակի վերականգնումը չօգտագործել այն։


