Մամուլ

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել մանկապարտեզում օձերի հայտնվելու դեպքի մասին

Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Հիշեցնենք, որ այսօր Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձերի մասին ահազանգից հետո երեխաները տարհանվել են։

ՆԳՆ-ից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ սեպտեմբերի 16-ին, Ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձեր կան։

Մեկնած մարտական հաշվարկի իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում օձ չի հայտնաբերվել։

Կիսվեք ձեր էջում