Մամուլ

Բախված մեքենաները սպասարկում էին Արթիկ–Երևան և Երևան–Վանաձոր երթուղիները․ նոր մանրամասներ

Այսօր ժամը 17.17–ին Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են, եւս 11–ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։

Ըստ տեղեկությունների զոհերը Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։

Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝ կին։

Կիսվեք ձեր էջում