Ողբերգական ավտովթար․ կա 5 զոհ և 7 վիրավոր
Սեպտեմբերի 2-ին` ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։
Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են, 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքեր։
Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։






